Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անկարան պատրաստ չէ Սիրիայում Իսրայելի հետ հակամարտությանը․ Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան հակված չէ Սիրիայում Իսրայելի հետ հակամարտությանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ ինքը կդիմի ԱՄՆ-ին, եթե անհրաժեշտ լինեն միջնորդական ջանքեր Սիրիայում Թուրքիայի հետ հնարավոր հակամարտությունը լուծելու համար։ Նախկինում Իսրայելի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա զինված կազմավորումների առաջացումը Սիրիայի հարավում։ Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին ամիսներին բազմիցս հարձակվել են Սիրիայի տարածքում ռազմական ենթակառուցվածքների վրա։
«Մենք Իսրայելի կամ Սիրիայի որևէ երկրի հետ հակամարտությունների տրամադրություն չունենք»,- CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։